Տեղեկություններ Էրեբունի թանգարանի և Արին բերդի բլուր մասին

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կառուցվել է՝ 1968թ․-ի հոկտեմբերի 19-ին։ Ճարտարապետներն են՝ Շմավոն Ազատյան, Բաղդասար Արզումանյան։ Իսկ քանդակագործը՝ Արա Հարությունյան։ Թանգարանը գտնվում է՝ Էրեբունի վարչական շրջանում, այսօր էրեբունի թանգարանը գտնվում է՝ <<Կարմիր բլուր>> և <<Շենգավիթ>> մասնաճյուղերում։ <<Էրեբունու>> հավաքածուն կազմում է՝ Արին բերդի, Կարմիր բլուրի, Շենգավիթի հնավայրերից։ Արա Հարությունյանը իր գեղեցիկ քանդակած գործի շնորհիվ 1970թ․-ին ստացել է ԽՍՀՄ քանդակագործների դիպլոմ։ Արին-Բերդ, Արինբերդ, Արնաբերդ, Գանլի թափա, Ղանլիթափա, բլուր-հնավայր, Վանի թագավորության Էրեբունի քաղաքատեղի Երևանի Էրեբունի համայնքում։ 1879 թվականին բլրի ստորոտում հայտնաբերվեց Արին-Բերդի ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը՝ Արգիշտի Ա-ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։

Գեղարվեստի դպրոցից այնտեղ տևում է 30 րոպե, իսկ մեքենան պետք է անցնի 12.5 կմ ճանապարհ։

Արին-Բերդը հիմնադրել է ուրարտական ուժեղ թագավոր Մենուա արքայի որդի Արգիշտի Ա-ն ում նմանեցրել էին Խալդ աստծոն։Այն կառուցվել է մ․թ․ա 782 թվականին, որպես Ուրարտու երկրի սահամնների շա՜տ հզոր բերդաքաղաք։Արին-Բերդը շատ հնագիտական նյութեր է ունեցել, և այդ նյութերի թվին են պատկանում Կարմիր Բլուրում պեղված իրերը, որոնք ստեղծվել էին Արին-Բերդում։ Այդ իրերն են՝ բրոնզե վահաններ, թասեր, սաղավարտներ և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *