Հ․ Թումանյան․ Աղբյուր

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ

Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը ու օլայն բառարանով օգնությամբ բացատրիր:

տոթակեզ-շատ տաք,արյող, կիզող

հովացավ-հագեցավ

Աղբյուրը որտեղից էր բխկում:

Սարի, լանջին, ժայռի տակ:

Ինչպիսին էր աղբյուրը:

Սառնորակ էր:

Առանձնացրու բննաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարիր և վերնագրիր:Սառնորակ աղբյուր

Փորձիր բացատրել այս հատվածը:

«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

որ Աղբյուրը սարքողի կյանքն էլ ջրի պես երկար լինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *