Հեքիաթ ուրախ դդումի մասին

Շատ-շատ դարեր  և նույնիսկ հազարամյակներ առաջ, երկրի վրա ապրում էին մարդիկ:Մի օր նրանք տեսան տարօրինակ մի բույս մեծ տերևներով:

-Ի՞նչ կաճի նրանից,-մտածեցին նրանք:Անցավ որոշ ժամանակ և բույսի վրա հայտնվեց խոշոր կոկոն:Մարդիկ նայում էին և ասում.

-Ինչ գեղեցիկ է նա:

Ծաղիկը բացվեց և նրա հետևից էլ հայտնվեց փոքր պտուղը:

-Աայ՜ քեզ հրաշք,-ասում էին մարդիկ:

Իսկ այդ բույսը պարզվեց հասարակ չէ, այն կարողանում էր լսել:Եվ նրան շատ էր դուր գալիս, երբ իրեն գովում էին:

-Ահա, ես դեռ ավելի շատ կմեծանամ, տեսնեմ այդ ժամանակ ի՞նչ եք ասելու,-մտածում էր նա:

Նա, իսկապես, ավելի ու ավելի էր մեծանում,նրա պտուղը գիրանում էր օր օրի:Մարդիկ չէին դադարում գովել հրաշք բույսին: Դդումն ավելի շատ էր ուրախանում:

-Ի՜նչ գեղեցիկ եմ ես:

Հպարտությունից նա ուղղակի փքվում էր, նրա պտուղը դարձավ հսկայական, նրա գույնն էլ փոխվեց: Արևը վերևից հետևում էր բույսին և որոշեց օգնել նրան ավելի շատ դուր գալ մարդկանց:Արևը ներկեց իր շողերով պտուղը և այն դարձավ վառ նարնջագույն:Եվ այդ ժամանակ մարդիկ որոշեցին փորձել պտուղը:

-Տեսնես այն նույնչափ համեղ է որքան գեղեցիկ է:

Հասած դդումը մարդիկ բերեցին տուն:Նրա ներսում նարնջագույն պտղամիս էր և սերմեր:Պտղամսից տան տիրուհիները պատրաստեցին տարբեր ճաշատեսակներ, իսկ սերմերը պահեցին:Այդ հրաշք բույսը անվանեցին դդում:Այդ օրվանից մարդիկ ամեն տարի ցանում էին դդմի սերմերը հողի մեջ և մոռանում ջրել այն:Եվ գովում էին.

-Ինչ գեղեցիկ ու մեծ ես,Դդում:Ինչպես ենք մենք քեզ սիրում :

Դդումը հասկացավ որ նա շատ կարևոր է և սկսեց հպարտանալ իրենով:Այդ պատճառով հիմա էլ փորձում է ամեն կերպ ավելի մեծանալ ու գեղեցկանալ, իսկ Արևը նրան օգնում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *